Դիլիջանում «Opel»-ը բախվել էլեկտրական սյանը և շրջվել

Դիլիջանում «Opel»-ը բախվել էլեկտրական սյանը և շրջվել
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 10:53-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կալինինի փողոցի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Ե., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Ե.-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Դիլիջանում «Opel»-ը բախվել էլեկտրական սյանը և շրջվել