Բերդ-Մովսես ավտոճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Բերդ-Մովսես ավտոճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ կիրականացվեն
Քարաթափման աշխատանքներով պայմանավորված՝ ավտոճանապարհը մեկ ժամ փակ կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Այսօր Տավուշի մարզի Բերդ-Մովսես ավտոճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ կիրականացվեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Տավուշի մարզի Բերդ-Մովսես ավտոճանապարհին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Աշխատանքներով պայմանավորված՝ ժամը 13։00-ից մինչև 14։00-ն ավտոճանապարհը փակ է լինելու։