Անհետ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ ծաղիկներ են խոնարհել

Անհետ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ ծաղիկներ են խոնարհել
Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն` անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առիթով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Անհայտ կորած ազատամարտիկների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիշատակի արարողակարգը մեկնարկել է աղոթքով։
Հնչել են ելույթներ և սփոփանքի խոսքեր`ուղղված անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել անհետ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
Անհետ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ ծաղիկներ են խոնարհել