ԱՄՆ-ն հաստատակամ է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում. Մենենդես

Բոբ Մենենդեսը
Ամերիկացի սենատորը նշել է, որ խորապես վշտացած է Լեռնային Ղարաբաղում չորս հայի զոհվելու լուրից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաստատակամ է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու հարցում:
«Խորապես վշտացած եմ Լեռնային Ղարաբաղում սպանված չորս հայի մասին լուրից։ Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին»,– Twitter-ում նշել է սենատորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծության են ենթարկել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում տեղակայված հայկական դիրքերը, կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր: Զոհվել է 4 հայ զինվորական։
Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների ֆոնին: