Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ
Ադրբեջանական կողմը պարբերաբար կեղծ տեղեկություններ է տարածում, իբր հայկական կողմը խախտում է հրադադարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 22:35-23:15-ը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,-նշված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում։ Վերջին շրջանում ակտիվացել են նաև Արցախի հետ կապված կեղծ լուրերն այն մասին, իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։