ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,–ասվում է հաղորդահրության մեջ:
Արցախի պաշտպանական գերատեսչությունը ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Հիշեցնենք` հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։Հայկական կողմն ունի 4 զոհ։