ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Transavia ավիաընկերությունը սկսել է չվերթ իրականացնել նոր երթուղով` Մարսել-Երևան-Մարսել: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանների մամուլի ծառայությունը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 անգամ` յուրաքանչյուր երեքշաբթի»,– ասվում է հաղորդագրությունում։
Նոր չվերթը մեկնարկել է հունիսի 27–ին։ Տոմսերը վաճառվում են ավիաընկերության կայքում` transavia.com հասցեով։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ավիաընկերությունը սկսել էր թռիչքներ իրականացնել Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով։
Transavia–ն նիդեռլանդական բյուջետային ավիաընկերություն է, որը մտնում է Air France-KLM հոլդինգի մեջ։