Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետի տարեդարձը

Արխիվային լուսանկար
Փաշինյանը Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է նաև Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ծննդյան 41-րդ տարեդարձի առիթով և բարեմաղթանքներ արել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է նաև Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Երևանը քայլեր է ձեռնարկում Թբիլիսիի հետ հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ:
Մասնավորապես ընդլայնվում է համագործակցությունը գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում` անխափան բեռնափոխադրումների և քաղաքացիների անարգել տեղաշարժի ապահովման ուղղությամբ։