ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ քննարկել է Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև համագործակցությունն ու դրա հետագա զարգացումը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հանդիպումը
«Կարևորել է փոխգործակցությունը հանցավորության, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում, տեղեկատվության փոխանակման ոլորտներում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Քեթրին դը Բոլն իր հերթին գոհունակություն է հայտնել հայաստանյան գործընկերների հետ համագործակցության մակարդակից և վստահություն հայտնել, որ այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ գործակցությունը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Ավելի վաղ Եվրոպոլի գործադիր տնօրենին ընդունել էին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։