Կոտայքի մարզում 41-ամյա տղամարդուն իր տան բակում կախված են հայտնաբերել

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Կոտայքի մարզի գյուղերից մեկում սեփական տան բակում կախված վիճակում գտել են տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է հունիսի 27-ին` ժամը 13։25-ի սահմաններում։

«Սեփական տանը մետաղալարով կախված վիճակում հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները Կոտայքի մարզի գյուղերից մեկի տներից մեկի բակում երկաթե ճաղավանդակից կախված հայտնաբերել են նույն տան բնակիչ 41-ամյա Կ․ Մ․-ի դին, որն ինքնասպանություն է գործել մետաղալարով կախվելու միջոցով»,– գրում է կայքը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Բռնության պատճառով կինը փորձել է ինքնասպան լինել. մեղադրվում են ամուսինը և սկեսուրը