Խաղաղապահները հրադադարի 5 խախտում են արձանագրել Մարտակերտի և Մարտունու շրջաններում. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղապահները Արցախում
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում հրադադարի 5 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտումների հետևանքով հայկական և ադրբեջանական կողմերն ունեն զոհեր և վիրավորներ: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։Հայկական կողմն ունի 4 զոհ։