ՀԿԵ-ի հայաստանյան ուղերթերի տոմսերը հունիսի 30-ից հնարավոր կլինի գնել առցանց եղանակով

Արխիվային լուսանկար
Ընկերությունում աշխատում են մատուցվող ծառայությունների օպտիմալացման և որակի բարձրացման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սույն թվականի հունիսի 30-ից գործարկում է տոմսերի էլեկտրոնային վաճառքի համակարգը: Այս մասին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Համակարգն արդեն կա, մշակվում է թեստային ռեժիմով բանկի հետ տոմս ձեռք բերելու հնարավորությամբ։ Դա վերաբերում է մերձքաղաքային էլեկտրագնացքին և էքսպրեսին»,-ասաց Մելնիկովը։
Բացի այդ, Երևանի կայարանում պահեստախցիկ կբացվի։ Մելնիկովը նշեց, որ ներկայումս մշակվում են էլեկտրագնացքի երթուղու երկարացման հնարավոր տարբերակները Գյումրիից մինչև Վանաձոր։
Քննարկվում է նաև Երևան-Բաթում գնացքի տոմսերի առցանց վաճառքի հնարավորությունը։