ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Հունիսի 26-27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 37 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել 6 լորտու տեսակի սողուն, 3 գյուրզա, 6 սահնօձ, 4 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օձերը նկատվել են, մասնավորապես, Երևան, Ագարակ, Թալին, Կապան, Գյումրի, Աշտարակ, Եղեգնաձոր քաղաքներում, Քասախ, Գետք, Մալիշկա, Զովունի և Պտղնի գյուղերում։