ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը սեպտեմբերից կրկին մասնավոր միջոցառումներ կվարի։ Տեղեկությունը հայտնում է «Mash» տելեգրամյան ալիքը։
Շոումենը մոտավորապես 1.5 ամիս առաջ դադարեցրել էր իր այդ գործունեությունը։ Նա խոստովանել էր, որ 2 երկրում է աշխատում` Ռուսաստանում և Հայաստանում, ինչպես նաև փորձում է երեխաների համար շոու ստեղծել և ռեպ գրել։
«Բայց հանդիսատեսը խնդրում է, և Մարտիրոսյանը վերադառնում է»,– ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Հայաստանում Գարիկ Մարտիրոսյանը «Սուսո WTF» հումորային ժանրում արդեն ներկայացրել է «Ոսկե ձկնիկ» ռեպը, որը կատարում է դստեր` Ժասմինի հետ։ Նա նաև ակտիվացել է «Ինստագրամ» սոցցանցում, ուղիղ եթերներ է մտնում և պատասխանում հետևորդների հարցերին։