«FlyOne Armenia»-ն սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Մոնտենեգրո

Չվերթերը շաբաթական 2 անգամ հաճախականությամբ են իրականացվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. «FlyOne Armenia»-ն սկսել է չվերթեր իրականացնել Երևան–Տիվատ–Երևան երթուղով։ Տեղեկությունը հրապարակվել է ընկերության ֆեյսբուքյան էջում։
Օդանավերը Մոնտենեգրո կմեկնեն շաբաթական 2 անգամ` յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ։
«FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ, Լառնակա, Քիշնև, Թել–Ավիվ, Դուբայ և այլն։ Ընկերության ավիապարկը բաղկացած է «Airbus A320» ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Երևանից դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք ուղիղ չվերթեր կլինեն