ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Եվրամիությունը հետխորհրդային տարածքում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու և նրան դուրս մղելու նոր գործիք է հնարել։ Փաստացի մոռացության մատնված «Արևելյան գործընկերությանը» փոխարինելու է եկել Եվրոպական քաղաքական հանրության ձևաչափը, որի հերթական գագաթաժողովը կայացել է հունիսի 1-ին Քիշնևում։
Ռուս փորձագետ, Եվրոպական-ասիական lետազոտությունների կենտրոնի (Եկատերինբուրգ) տնօրեն Անդրեյ Ռուսակովի կարծիքով՝ գագաթնաժողովի և մշակված որոշումների հիմնական «շահառու» կարելի է համարել ՌԴ-ն:
«Փորձում են Ռուսաստանին հանել հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացներից։ Սակայն կարծում եմ, որ դա դժվար իրագործելի խնդիր է։ Հետխորհրդային երկրներից շատերը սերտ մարդասիրական, տնտեսական, քաղաքական կապեր ունեն ՌԴ-ի հետ»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում կլոր սեղանի ձևաչափով Երևան-Թբիլիսի-Քիշնև տեսակամրջի ընթացքում ասաց Ռուսակովը։
Գագաթնաժողովի արդյունքների և հետխորհրդային տարածքում սոցիալ-քաղաքական և տնտեսական իրավիճակի վրա դրա ազդեցության մասին առավել մանրամասն՝ տեսանյութում: