ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Արթուր Բազեյանը (57 կգ քաշային կարգ) չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակիչում Բազեյանը 0:5 հաշվով պարտվեց բուլղարացի Խավիեր Դիաս Իբանեսին:
Արթուր Բազեյանը և Խավիեր Դիաս Իբանեսը
© Sputnik / Asatur Yesayants
Այսօր Կրակովի ռինգ դուրս կգան Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը և Գուրգեն Մադոյանը (71 կգ): Չալոյանը կմրցի բրիտանացի Ջասթի Դելիկիուս Արիեի հետ, իսկ Մադոյանի մրցակիցը կլինի Սերբիայի ներկայացուցիչ Վախիդ Աբասովը:
Հիշեցնենք` Հայաստանը Եվրոպական երրորդ խաղերին ներկայացել է 57 մարզիկով։ Նրանք մասնակցում են խաղերի ծրագրում ընդգրկված 29 մարզաձևերից 9-ի՝ ատլետիկայի, բռնցքամարտի, թաեքվոնդոյի, թեքբոլի, կարատեի, հրաձգության, ջրացատկի, մուայթայի և սուսերամարտի մրցումներին:
Եվրոպական 3-րդ խաղերը մեկնարկել են հունիսի 21–ին, կտևեն մինչև հուլիսի 2-ը: