Արցախի ՊՆ–ն հայտնել է գիշերը զոհված զինծառայողների անունները

Ադրբեջանական սադրանքի հետևանքով գիշերը 4 զինծառայող է զոհվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերը զոհվածների անունները։ Հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝
1.
Արմո Աբգարյանը
2.
Սամվել Թորոսյանը
3.
Երվանդ Թադևոսյանը
4.
Գագիկ Բալայանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հիշեցնենք` հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։Հայկական կողմն ունի 4 զոհ։
Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: