Ադրբեջանը կրակ է բացել Արցախի ուղղությամբ․ հայկական կողմը 4 զոհ ունի

Զինվորական սաղավարտներ
Ադրբեջանական զինուժը նաև ԱԹՍ-ներ է կիրառել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր ունի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։Հայկական կողմն ունի 4 զոհ»,- ասված է հաղորդագրությունում։
Արցախի ՊՆ-ն երեկ հայտնել էր, որ հունիսի 27-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական արձակելով Ճանկաթաղի ուղղությամբ։