Զաբժեում հայ–լեհական բարեկամությանը նվիրված խաչքար է տեղադրվել

Զաբժեում հայ–լեհական բարեկամությանը նվիրված խաչքար է տեղադրվել
Միջոցառմանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ ու հոգևորականներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լեհաստանի Զաբժե քաղաքում ներկա է գտնվել խաչքարի բացման արարողությանը։ Տեղեկությունը հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
Այն նվիրված է Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսության 655–ամյակին և հայ–լեհական դարավոր բարեկամությանը։
Զաբժեում հայ–լեհական բարեկամությանը նվիրված խաչքար է տեղադրվել
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներն ու հոգևորականները։
Զարեհ Սինանյանը նշել է, որ երկու ժողովուրդների միջև ավելի քան 700 տարվա բարեկամությունն առնվազն հպարտություն է ներշնչում:
Զաբժեում հայ–լեհական բարեկամությանը նվիրված խաչքար է տեղադրվել
«Երախտապարտ հայ ժողովուրդը և, մասնավորապես, լեհահայությունը երբեք չեն կարող մոռանալ լեհ եղբայրական ժողովրդի և լեհական պետության բարեհոգությունը, որոնց շնորհիվ դարեր առաջ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները կարողացան ապաստան գտնել Լեհաստանում, ապրել, արարել, պահպանել ինքնությունն ու զարգացնել իրենց մշակույթը և, միաժամանակ, կարևոր նպաստը բերել երկրին»,-ընդգծել է գլխավոր հանձնակատարը:
Արարողությունից հետո Զարեհ Սինանյանը մասնկացել է նաև հայկական մշակութային փառատոնի: