Միրզոյանը Բլինկենի հետ հանդիպմանը ընդգծել է հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը

Վաշինգտոնում կայացել է Միրզոյանի և Բլինկենի հանդիպումը
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Նշվում է նաև, որ Միրզոյան–Բլինկեն հանդիպմանը կարևորվել է սահմանազատման գործընթացի ապահովումը, որը հիմնված է Ալմա Աթայի հռչակագրի և 1975 թ. քարտեզի վրա։
Ընդգծվել է նաև սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը։
Վաշինգտոնում կայացել է Միրզոյանի և Բլինկենի հանդիպումը
Նրանք խոսել են նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վաշինգտոն է մեկնել հունիսի 25-ին։
Հավելենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վաշինգտոնյան հանդիպումը նախապես ծրագրված էր հունիսի 12–ին։ Բայց այն հետաձգվեց ադրբեջանական կողմի խնդրանքով։
Վաշինգտոնում կայացել է Միրզոյանի և Բլինկենի հանդիպումը