ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ՀՀ ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու քննիչներ են աշխատանքից ազատել։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ լրատվական ծառայությունից։
«Նրանցից մեկը մեկ քրեական վարույթով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, իսկ ինքնավար պաշտոն զբաղեցնող մյուս անձն առանց հարգելի պատճառի պարբերաբար չի ներկայացել աշխատանքի»,–ասվում է ՔԿ հաղորդագրությունում:
Նշվում է, որ երկու անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից համակարգում գործառութային պարտականությունները անփույթ ու անբարեխիղճ կատարելու դրսևորումների, թույլ տրվող կարգապահական կոպիտ խախտումների դեմ պայքարի շրջանակներում։