Իսրայելի վարչապետը պատրաստվում է հուլիսին Չինաստան այցելել․ ԶԼՄ

Բենիամին Նեթանյահու
Թերթը նշում է՝ ենթադրվում է, որ Իսրայելը կփորձի Չինաստանի օգնությամբ բարելավել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է հուլիսին այցելել Չինաստան և հանդիպել երկրի նախագահ Սի Ծինփինի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Times of Israel» թերթը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին:
«Ինչպես հայտնում են իսրայելական աղբյուրները, վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է հաջորդ ամիս Չինաստան այցելել, ինչը վկայում է Վաշինգտոնի հետ հարաբերություններում աճող անհանդուրժողականության մասին, քանի որ Պեկինը գնալով ավելի է ազդում տարածաշրջանի վրա: Չինաստանում վարչապետը հանդիպում կունենա նախագահ Սի Ծինփինի և Չինաստանի այլ առաջնորդների հետ։ Աղբյուրների խոսքով՝ այցը կազմակերպելու համար վերջին օրերին ընդլայնված շփումներ են անցկացվել երկու առաջնորդների գրասենյակների միջև», - գրում է թերթը։
Ուղևորության ամսաթիվը չի հաղորդվում: Դիվանագիտական մի աղբյուր հայտնել է թերթին, որ Նեթանյահուն չի պատրաստվում կանգնել և սպասել Սպիտակ տուն այցելելու հրավերին, այլ աշխատում է նաև զուգահեռ ուղիներով: Աղբյուրն ավելացրել է, որ վերջին շրջանում Չինաստանն ակտիվացրել է իր գործունեությունը Մերձավոր Արևելքում, և Իսրայելի վարչապետը պետք է մեկնի ՉԺՀ իր երկրի շահերը ներկայացնելու համար:
Թերթի աղբյուրներն ավելացրել են, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պատրաստվում է երեք շաբաթից Սպիտակ տուն այցելել, ինչը կարող է որոշակիորեն հավասարակշռել պատկերը ԱՄՆ-ի հետ կապերի տեսանկյունից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի վերջին հայտարարել էր, որ չի պատրաստվում առաջիկայում Վաշինգտոնում ընդունել Նեթանյահուին: Առաջնորդների միջև տարաձայնությունները պայմանավորված են Իսրայելումդատական բարեփոխումների դեմ զանգվածային բողոքի ցույցերով:
Իսրայելը Գազայում ոչնչացրել է «Իսլամական ջիհադի» բոլոր ղեկավարներին. Նեթանյահու