Ֆրանսիայի Բորդո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել

Միջոցառմանը ներկա են եղել նաև Նոր Աքվիտանիա շրջանի պրեֆեկտի դիվանագիտական խորհրդականը, շրջանային, մարզային, Բորդո մետրոպոլի և քաղաքային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի ներկայացուցիչը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ֆրանսիայի Բորդո (Bordeaux) քաղաքի կենտրոնում գտնվող հանրային զբոսայգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Խաչքարի պատվանդանին գրված է. «Ի հիշատակ 1915 թվականի ցեղասպանության 1.500.000 հայ զոհերի և Լեռնային Ղարաբաղի նահատակների, Ֆրանսիայի համար զոհվածներ հայերի հիշատակին (A la mémoire des 1.500.000 arméniens victimes du Génocide de 1915 et aux martyrs du Haut Karabagh, aux arméniens morts pour la France)»:
Հայաստանն ու Ֆրանսիան պայմանավորվել են Ցեղասպանության արխիվային փաստաթղթեր փոխանակել
Կարևորելով Հայոց ցեղասպանության զոհերի, Արցախի համար նահատակված քաջորդիների և Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը՝ Լիոնում ՀՀ гլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման ու պետական օրացույցում ներառման, մշտապես Հայաստանի ու Արցախի կողքին լինելու համար:
«Ներկայացնելով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը՝ գլխավոր հյուպատոսն ընդգծել է դրա առնչությունը Հայոց ցեղասպանության անպատժելիության փաստի հետ: Շեշտվել է, որ Ադրբեջանն Արցախի 120.000 հայ բնակչության նկատմամբ վարում է էթնիկ զտման քաղաքականություն, կոպտորեն ոտնահարում է իր միջազգային պարտավորությունները և շարունակաբար անտեսում Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ միջազգային իրավասու կառույցների որոշումներն ու միջազգային հանրության կոչերը»,–ասվում է հաղորդագրությունում։
Նիկոլյանը նաև շնորհակալություն է հայտնել Բորդոյի քաղաքապետ Պիեր Հյուրմիկին հայկական խաչքարի բացման արարողությանը ներկա լինելու, հուշարձանի տեղադրման թույլտվության համար, ինչպես նաև Բորդո Աքվիտանիայի հայկական մշակութային միությանը՝ կարևոր նախաձեռնության համար:
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Ֆրանսիայի Լե Լիլա քաղաքում
Միջոցառմանը ներկա են եղել նաև Նոր Աքվիտանիա շրջանի պրեֆեկտի դիվանագիտական խորհրդականը, շրջանային, մարզային, Բորդո մետրոպոլի և քաղաքային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի ներկայացուցիչը, ինչպես նաև տասնյակ ֆրանսիահայեր Բորդոյից և շրջակա քաղաքներից: