Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ

Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում մեկ շաբաթ առաջ բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ–ի դրոշները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 27-ին՝ ժամը 13:15-ին, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։
Չնայած այս ամենին, Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում հունիսի 20–ին բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։
Մետալուրգիական ձեռնարկությունը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը լրագրողներին ասել է, որ գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները։
Շինարարության վայրը սեփականատերն է ընտրել. նախարարությունը՝ Երասխի գործարանի մասին