Ռուբինյանը նշել է Բաքվի հետ ապագայում ստորագրվող պայմանագրում Երևանի համար պարտադիր կետերը

Արխիվային լուսանկար
Հայկական կողմը, մասնավորապես, պնդում է խաղաղության պայմանագրի կատարման երաշխիքների ինստիտուտը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի համար Ադրբեջանի հետ ապագայում ստորագրվող պայմանագրում 3 սկզբունքային հարց կա։ Այս մասին ԵԽԽՎ–ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Առաջին հերթին անհրաժեշտ է ամրագրել կոնկրետ քարտեզ, որը դրված է երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիմքում։ Հայաստանի համար երկրորդ սկզբունքային կետը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդրի լուծումն է։ Երրորդ կետը պայմանագրի կատարման երաշխիքների ինստիտուտի ներդրումն է։
Ռուբինյանի խոսքով, անհրաժեշտ են հստակ երաշխիքներ, որ Ադրբեջանը պայմանագիրը չի խախտի, քանի որ նախկինում եղել են նմանատիպ դեպքեր։ ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ Բաքուն 2020 թվականին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը փաստացի խախտել է։ Հենց այդ պատճառով էլ համապատասխան միջազգային երաշխիքներ են անհրաժեշտ պայմանագրի կատարման համար։