ՌԴ ԱԳ փոխնախարարը Սիրիայում բանակցություններ կվարի Ասադի հետ

Բաշար Ասադ. Արխիվային լուսանկար
Հանդիպումը կկայանա Աստանայում Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարների բանակցություններից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը այսօր օրը Դամասկոս իր այցի ընթացքում բանակցություններ կվարի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում իր աղբյուրին։
«Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադը կհանդիպեն Ռուսաստանի փոխարտգործնախարարի հետ, որը հյուր է Դամասկոսում»,-նշել է աղբյուրը:
Դամասկոսում Վերշինինի հետ բանակցությունները կկայանան Աստանայում Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարների հանդիպումից հետո: Կողմերն այնտեղ քննարկել են Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցը: