Փլուզում Հրազդանի կիրճում. երթևեկությունը դարձել է միակողմանի

Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Երևանի Հրազդանի կիրճում այսօր փլուզում է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 26-ին, ժամը 14։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Էդեմ գարդեն» ռեստորանի մոտակայքում, ճամփեզրի հենապատից մի հատված փլուզվել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Փլուզում Հրազդանի կիրճում
Պարզվել է, որ փլուզվել է ճամփեզրի հենապատից 10 քմ հատված, երթևեկությունը դարձել է միակողմանի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Փլուզում Հրազդանի կիրճում