Փաստաբանները նվեր հանձնեցին ոստիկանության Կենտրոն բաժանմունքի պետին

Փաստաբանները նվեր հանձնեցին ոստիկանության Կենտրոն բաժանմունքի պետին
Փաստաբանները վստահեցրին` եթե չկատարվեն իրենց օրինական պահանջները` բողոքի ակցիաները կշարունակվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի փաստաբանները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում Երևանի ոստիկանության Կենտրոն բաժանմունքի մոտ, բռնցքամարտիկի ձեռնոցներ նվիրեցին բաժանմունքի պետին։
Փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում
Նշենք, որ նրանք երթով ոստիկանության բաժանմունքի մոտ են եկել Փաստաբանների պալատի մոտից։
Նվերին կից կա նաև պաստառ` «Նվեր ոստիկանության կենտրոնական բաժնի (բռնա)պետին» գրառմամբ։
«Հանձնում ենք բռնցքամարտիկի այս ձեռնոցները` հույս ունենալով, որ այլևս երբեք չենք լսելու փաստաբանին ծեծի ենթարկելու դեպքի մասին։ Եթե փաստաբանների օրինական պահանջները չկատարվեն, ապա մենք շարունակելու ենք բողոքի ակցիաներ իրականացնել»,– նշեց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
Նա հիշեցրեց, որ ամբողջ հանրապետությունում այսօր փաստաբանները մեկօրյա գործադուլ են անում և չեն մասնակցում նիստերին։
Հիշեցնենք, որ փաստաբաններն այս քայլին են գնում, որպեսզի միջազգային կառույցների և իրավասու մարմինների ուշադրություն հրավիրեն փաստաբանների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի վրա (շուրջ 4 ամսվա ընթացքում փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառելու 2 դեպք է եղել)։ Գործադուլի օրն էլ պատահական չեն ընտրել. հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է:
1 / 5

Փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում

2 / 5

Փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում

3 / 5

Փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում

4 / 5

Փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում

5 / 5

Փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնում