Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը զրուցել են հեռախոսով

Նիկոլ Փաշինյանն ու Էբրահիմ Ռայիսին
ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ»,– ասված է հաղորդագրությունում:
Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:
Նիկոլ Փաշինյանը զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ