Նիդեռլանդների մաքսավորները բանանի կոնտեյների մեջ կոկաինի խոշոր խմբաքանակ են հայտնաբերել

Բանան
Սա կոկաինի ամենախոշոր խմբաքանակն է, որն այս տարի հայտնաբերվել է Նիդեռլանդներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Նիդեռլանդների մաքսավորները Ռոտերդամի նավահանգստում բանանի կոնտեյներում ավելի քան 3,5 տոննա կոկաին են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Նիդեռլանդների դատախազությանը:
«Կիրակի լույս երկուշաբթի գիշերը մաքսավորները բանանի կոնտեյներում հսկայական քանակությամբ կոկաին են հայտնաբերել», - նշված է դատախազության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խոսքն ավելի քան 3,5 հազար կգ կոկաինի մասին է։ Նման խմբաքանակի արժեքը սև շուկայում գնահատվում է մոտ 269 մլն եվրո։
Հոլանդական ԶԼՄ-ները նշում են, որ սա կոկաինի ամենախոշոր խմբաքանակն է, որն այս տարի հայտնաբերվել է Նիդեռլանդներում:
Դատախազության տվյալներով՝ կոկաինը հավանաբար Էկվադորում է դրվել տարայի մեջ։ Դրա ուղարկման վայրը եղել է ընկերությունը Զելանդիայում (Նիդեռլանդների նահանգներից է – խմբ.), սակայն, ինչպես ենթադրում են գերատեսչությունում, ընկերությունը, ամենայն հավանականությամբ, կապ չունի թմրանյութերի մաքսանենգության հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2022 թվականի ընթացքում Ռոտերդամի նավահանգստում ավելի քան 70 տոննա կոկաին է առգրավվել: