Մեկնարկել է 2023 թ. ամառային զորակոչը. Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան
ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին` գործընթացը պատշաճ և թափանցիկ անցկացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. 2023 թ. ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան
Սպայակազմին և զինակոչիկներին շնորհավորելով ԶՈւ համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ` Պապիկյանը ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին:
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈւ-ում մեկնարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից»,– նշված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարը նաև հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին` գործընթացը պատշաճ և թափանցիկ անցկացնելու համար:
Նշենք, որ հունիսի 20–ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ամառային զորակոչին ընդառաջ այցելել էր կենտրոնական հավաքակայան։ Նա շարային ստուգատես էր անցկացրել` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։
1 / 3

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

2 / 3

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

3 / 3

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան