ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՅԴ-ն «SOS Artsakh» խորագրով 24-ժամյա նստացույցեր կանցկացնի Հայաստանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նստացույցերը նախատեսվում է անցկացնել հունվարի 27–ին։
«Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ»,– ասված է Սաղաթելյանի հրապարակած հայտարարության մեջ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։