ՀՀ քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով ոսկի տեղափոխել Վրաստան

Ոսկյա զարդեր. արխիվային լուսանկար
Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ սահմանապահները ոսկին հայտնաբերել են ուղեբեռի ստուգման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով ոսկի տեղափոխել Վրաստան: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարությանը։
Մաքսանենգ ճանապարհով ոսկի տեղափոխելու փորձեր են կանխվել Սադախլո (վրաց-հայկական սահման) և Սարփի անցակետերում (վրաց-թուրքական սահման):
Մաքսավորները 406,8 գրամ քաշով ոսկի են հայտնաբերել Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների ուղեբեռը ստուգելիս։ Հայտնաբերված ապրանքը 15,5 հազար դոլար է գնահատվում։
Հայր և որդի բռնվել են անօրինական ճանապարհով դեղեր ներմուծելիս
ՀՀ քաղաքացու գործի նյութերը երկրի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն են ուղարկվել հետագա արձագանքման համար, իսկ ՌԴ քաղաքացուն պարտավորեցրել են վճարել 2,3 հազար դոլար տուգանք։
Նիդեռլանդների մաքսավորները բանանի կոնտեյների մեջ կոկաինի խոշոր խմբաքանակ են հայտնաբերել