ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը բանակցություններ չի վարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Այս մասին նա հայտնել է լրագրողներին։
«Թռա Հայաստան` հանգստանալու։ Ամեն ինչ լավ է, լիցքաթափվեցի։ Ուղղակի հանգստանում էի, առաջին անգամ էի այնտեղ, տարբեր հետաքրքիր վայրեր տեսա, ծանոթացա, հանգստացա։ Հայաստանի հավաքականի խաղին չեմ մասնակցել։ Նորմալ հանգիստ էր, հասցրեցի նույնիսկ հոգնել հանգստից։ Բայց բոլորն էլ անհատական մարզումներ են ունեցել, մենք մարզվել ենք արձակուրդի ժամանակ»,-ասել է ֆուտբոլիստը` պատասխանելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին հարցին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել ՀՖՖ-ի հետ Զախարյանի հավանական հանդիպման մասին: Լրագրող Հրաչ Խաչատրյանի տեղեկություններով` ֆուտբոլիստը կարող էր տեղափոխվել Հայաստանի առաջնություն հետագայում Եվրոպայի թոփ-լիգաներից մեկը տեղափոխվելու համար: Հունվարին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Զախարյանը կարող է Հայաստանի քաղաքացիություն ստանալ և բացառության կարգով իրավունք ստանալ հանդես գալու Հայաստանի ազգային հավաքականում:
Ռուսաստանի հավաքականի կազմում Արսեն Զախարյանի առաջին խաղը եղել է 2021 թվականի սեպտեմբերին` աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլում Խորվաթիայի հավաքականի դեմ տնային խաղում(0:0):