Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 270-ի

Լաբորատորիա
Կարմրուկով վարակվածներից 188-ը երեխաներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 270-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Վարակվածներից 7–ը հոսպիտալացված են, 151-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:
Վարակվածներից 188-ը երեխաներ են, 82-ը` մեծահասակ:
Երեխան պատվաստված է եղել, բայց վարակվել է կարմրուկով. ՀՀ ԱՆ–ն հետաքննություն է սկսել