Եվրապատգամավորը ԵՄ դիտորդների հետ այցելել է Երասխ

Եվրապատգամավորը ԵՄ դիտորդների հետ այցելել է Երասխ
Եվրոպական խորհրդարանի պատգամավորին ուղեկցել է ՀՀ–ում Գերմանիայի փոխդեսպանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի- Sputnik. Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մերլե Սփելերբերգը ԵՄ դիտորդների հետ այցելել է Երասխ, հայտնում է Հայաստանում Եվրամիության առաքելության մամուլի ծառայությունը:
«Այսօր Ջերմուկի կենտրոնում հյուրընկալել էին Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սփելերբերգին ՝ ժամանակավոր հավատարմատար, Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Տինտրուպի ուղեկցությամբ: Այն բանից հետո, երբ մեր դիտորդները տեղեկացրել են նրանց առկա իրավիճակի մասին, պատվիրակությունը միացել է Երասխում մեր պարեկությանը ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։
Չնայած այս ամենին, Երասխում կառուցվող մետաղաձուլարանի շինհրապարակում հունիսի 20–ին բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։