Երևանի Րաֆֆու փողոցի «Սուրբ երրորդություն» եկեղեցում փլուզման վտանգ կա. ՆԳՆ

Երևանի Րաֆֆու փողոցի «Սուրբ երրորդություն» եկեղեցում փլուզման վտանգ կա
Փրկարարները քիվի տարբեր հատվածներից ապամոնտաժել են մոտ 50 քար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող «Սուրբ երրորդություն» եկեղեցում առկա է փլուզման վտանգ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է հունիսի 26-ին, ժամը 11:42-ին։
Երևանի Րաֆֆու փողոցի «Սուրբ երրորդություն» եկեղեցում փլուզման վտանգ կա
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մեկ ավտոսանդուղք։
Պարզվել է, որ եկեղեցու քիվի հատվածից ընկել են քարեր և առկա է թուլացած քարերի ընկնելու վտանգ:
Փրկարարները քիվի տարբեր հատվածներից ապամոնտաժել են մոտ 50 քար: