Դանակահարություն Արարատի մարզում. ձերբակալված կա

Ոստիկաններ. արխիվային լուսանկար
Դանակահարողը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է Արարատի բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Արարատի մարզում համագյուղացիների վեճը վերածվել է դանակահարության. 44-ամյա տղամարդը դանակով հարվածել է 24-ամյա երիտասարդին։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հունիսի 26-ի կեսգիշերին ոստիկանությունը հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ, որը Փոքր Վեդի գյուղի բնակիչ է:
Իրավապահները պարզել են, որ հունիսի 25-ի ժամը 23.00-ի սահմաններում Փոքր Վեդիից Լուսառատ տանող ճանապարհին գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է 44-ամյա համագյուղացին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Արարատի բաժին և ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
44-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
Ուջանում 30–ամյա կինը դանակահարել է ընկերոջ եղբորը