Ասադն ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր է քննարկել ՌԴ փոխարտգործնախարարի հետ

Բաշար Ասադ
Զրուցակիցները քննարկել են նաև սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու թեման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բանակցել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի հետ։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայի նախագահի գրասենյակը։
«Քննարկվել են Սիրիայի և Ռուսաստանի հարաբերությունները, երկու երկրների միջև համակարգումը, հատկապես վերջին իրադարձությունների լույսի ներքո, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր և սիրիացի փախստականներին երկիր վերադարձնելու համատեղ ջանքերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ հայտարարության՝ Ասադը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ երկրում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու սիրիական ջանքերը խափանելու արևմտյան ջանքերը հաջողություն չեն ունենալու։
ՌԴ-ն Սիրիային և Թուրքիային է փոխանցել «ճանապարհային քարտեզի» նախագիծը. Լավրենտև