Արցախում ադրբեջանական ԶՈւ–Ն կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ անող անձի ուղղությամբ

Արցախ. Արխիվային լուսանկար
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ. Տուժածներ չկան: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ–ն։
«Հունիսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի 4 շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը։ Հունիսի 25-ի ժամը 12:40-ից հունիսի 26-ի ժամը 01։00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Ասկերանի, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։