Ամենաբարդը առջևում է. Ռոման Կոստոմարովը պրոթեզավորումից հետո տեսանյութ է հրապարակել

Ռոման Կոստոմարով
Գեղասահորդին աջակցել են ոչ միայն օգտատերերը, այլև շոու բիզնեսի աստղերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Գեղասահքի 2006 թվականի օլիմպիական չեմպիոն Ռոման Կոստոմարովը տեսագրություն է հրապարակել սոցիալական ցանցում և ցույց տվել, թե ինչպես է մարզվում պրոթեզավորումից հետո։
«Հեշտ չէ այս ամենը... և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես... մեղմ ասած: Բայց մենք առաջ ենք գնում։ Առջևում ամենաբարդն է՝ կյանքը: Թեև նախկինում էլ հեշտ էլ չէր», - գրել է գեղասահորդը։
Նրան աջակցել են ոչ միայն օգտատերերը, այլև շոու բիզնեսի աստղերը։
«Դու ուժեղ ես, ինչպես եմ ուզում գրկել քեզ», - գրել է երգչուհի Նատալյա Պոդոլսկայան: Դերասանուհի Եկատերինա Ստրիժենովան էլ խոստովանել է. «Ռոմա, դու իմ հերոսն ես»։
Գեղասահորդ Ռոման Կոստոմարովը վերականգնվել է միկրոինսուլտից հետո. ԶԼՄ
Հիշեցնենք` մարզիկը հունվարի 10-ի գիշերը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Փետրվարին հայտնի դարձավ, որ նրա մոտ սեպսիս է առաջացել, ինչի հետևանքով բժիշկները անդամահատել են ոտքի մի մասը և ձեռքերի մի քանի մատները:
«Ես կվերադառնամ ձեզ մոտ». գեղասահորդ Կոստոմարովը հաղորդագրություն է ձայնագրել