ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ուկրաինայի հակահետախուզության մի խումբ սպաներ ծեծի են ենթարկել Ուկրաինայի անվտանգության ծառայության գեներալ Վիկտոր Միկուլինին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել Ուժգորոդի «Three Aces» ռեստորանում։ Նշվում է, որ Մուկաչևոյի հակահետախուզության վարչության պետ Անդրեյ Պանարինը իր ենթակաների հետ ալկոհոլ է խմել և աղմկել։ Իր հերթին, Միկուլինը, որը հանդիպում է անցկացրել հաստատությունում ժողովրդական պատգամավորի օգնականի հետ, դիտողություն է արել նրանց։ Ի պատասխան՝ տղամարդիկ սկսել են հարվածել նրան, իսկ հետո տարել անտառ, որտեղից խլել են բջջային հեռախոսն ու շարունակել ծեծել՝ ատամները կոտրելով։
Ներկայումս հարձակվողները կալանավորված են և գտնվում են քննչական մեկուսարանում, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածով։