ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ուկրաինական բանակն անցած օրվա ընթացքում շարունակել է հարձակման փորձերը Դոնեցկի, Կրասնո-Լիմանսկի, Հարավ-Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններով: Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա տվյալներով՝ մեկ օրում ոչնչացվել է մինչև 130 ուկրաինացի զինծառայող, երեք մարտական զրահապատ մեքենա, երկու պիկապ, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային կայանք, ինչպես նաև երկու Դ-30 հաուբից։ Ուկրաինայից երեք զինծառայող գերի են հանձնվել։
Զապորոժիեի ուղղությամբ ռուսական զորքերը հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի 47 մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների հարձակումը Զապորոժիեի մարզի Ռաբոտինո բնակավայրի շրջանում։
«Բացի այդ, օպերատիվ-մարտավարական և գրոհային ավիացիայի հարվածներով հակառակորդի կենդանի ուժին և տեխնիկային հարված է հասցվել Օրեխով քաղաքի ու Զապորոժիեի մարզի Նովոդանիլովկա բնակավայրի շրջանում», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ «այս ուղղություններում մեկ օրվա ընթացքում հակառակորդի ընդհանուր կորուստները կազմել են ավելի քան 170 ուկրաինացի զինծառայող, մեկ տանկ, չորս մարտական զրահապատ մեքենա, երեք ավտոմեքենա, երկու «Մստա-Բ» հաուբից, երկու Դ-20 հաուբից, ինչպես նաև մեկ Դ-30»:
Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի տասը հարձակումներն անցած օրվա ընթացքում հետ են մղվել Արտյովովսկի շրջանում (Բախմուտ):
Կոնաշենկովը հայտնել է, որ մարտերի ընթացքում հակառակորդի կորուստները կազմել են մինչև 430 ուկրաինացի զինծառայող, տասնմեկ հետևակի մարտական մեքենա, յոթ ավտոմեքենա, երեք պիկապ, ինչպես նաև Դ-30 հաուբից: