Մասնակիորեն փլուզվել է Սեդվու Սբ Նշան վանական համալիրի եռահարկ աշտարակը

Սեդվու Սբ Նշան վանական համալիրի եռահարկ աշտարակը
Սեդվու Սբ Նշան վանական համալիրի եռահարկ աշտարակը
Միջոցներ են ձեռնարկվում փլուզված հատվածը վերականգնելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Լոռիում մասնակիորեն փլուզվել է 13–րդ դարի Սեդվու Սբ Նշան վանական համալիրից շուրջ կես կմ հեռավորությամբ գտնվող եռահարկ աշտարակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Նշվում է, որ «Պահպանության ծառայությունը» միջոցներ է ձեռնարկում` փլուզված հատվածը վերականգնելու ուղղությամբ։
Трехэтажная башня XIII века недалеко от монастырского комплекса Седву Сурб Ншан, частично обрушилась
Սեդվու Սբ Նշան վանական համալիրի եռահարկ աշտարակը
Սեդվու վանքը գտնվում է Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղից 3 կմ դեպի հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում։ Վանական համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին՝ կից մատուռով, որոշ օժանդակ շինություններ և պարսպապատերի մնացորդներ։
Վանքից մոտ 0,5 կմ հեռավորության վրա է գտնվում Սեդվու ամրոցը, որը ներկայումս ավերակ է։ Եռահարկ աշտարակաձեւ կառույցը համեմատաբար լավ վիճակում է։
Վանքի հարավարևելյան կողմում պահպանվել են կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներ։ Սեդվի հովտում կան հին բնակավայրեր, միջնադարյան գերեզմանոցներ, բազմաթիվ խաչքարեր։
Трехэтажная башня XIII века недалеко от монастырского комплекса Седву Сурб Ншан, частично обрушилась
Սեդվու Սբ Նշան վանական համալիրի եռահարկ աշտարակը