ՀՕՊ-ը անօդաչու թռչող սարք է խոցել Բելգորոդի մարզի գյուղերից մեկում. մարզպետ

Բելգորոդ. Արխիվային լուսանկար
Օպերատիվ ծառայությունները ճշտում են գրանցված հետևանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության համակարգը գործել է Վալույսկի շրջանում, անօդաչու թռչող սարք է խոցվել: Տեղեկությունը հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram ալիքում:
«Դոլգոյե գյուղի վրա անօդաչու թռչող սարք է խոցվել», - գրել է մարզպետը:
Նա ավելացրել է, որ օպերատիվ ծառայությունները ճշտում են գրանցված հետևանքները:
Երեկ երեկոյան Շեբեկինո քաղաքում արդյունաբերական ձեռնարկություններից մեկի վրա ԱԹՍ-ից պայթուցիկ սարք է նետվել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հրդեհի փոքր օջախը օպերատիվ կերպով վերացվել է հրշեջ հաշվարկների կողմից: