Գուրգեն Մադոյանը Եվրոպական խաղերում մեկնարկեց փայլուն հաղթանակով

Գուրգեն Մադոյանի և  Ստեֆան Սավկովիչ մենամարտը Եվրոպական խաղերում
Գուրգեն Մադոյանի և Ստեֆան Սավկովիչ մենամարտը Եվրոպական խաղերում
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան Անի Հովսեփյանը և Դավիթ Չալոյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող Եվրոպական խաղերում բռնցքամարտի մրցաշարում փայլուն հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի թիմի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը։
71 կգ քաշային Գուրգեն Մադոյան մեկնարկային մենամարտում մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեֆան Սավկովիչը և 5:0 հաշվով հաղթանակ տարավ։
Гурген Мадоян во время боя с представителем Черногории Стефаном Савковичем на III Европейских Летних Играх (25 июня 2023). Краков
Գուրգեն Մադոյանի և Ստեֆան Սավկովիչ մենամարտը Եվրոպական խաղերում
Նշենք, որ երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։
Անի Հովսեփյանի մրցակիցը կլինի Փախստականների օլիմպիական հավաքականը ներկայացնող Քինդի Ջանկե Նգամբան, իսկ Դավիթ Չալոյանը մեկնարկում ուժերը կչափի Սերբիայի ներկայացուցիչ Վլադան Բաբիչի հետ:
Гурген Мадоян во время боя с представителем Черногории Стефаном Савковичем на III Европейских Летних Играх (25 июня 2023). Краков
Գուրգեն Մադոյանը Եվրոպական խաղերում մեկնարկեց փայլուն հաղթանակով
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից առաջին մենամարտերում հաղթանակներ են տարել նաև Արթուր Բազեյանը, Նարեկ Հովհաննիսյանն ու Համբարձում Հակոբյանը։
Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային են բռնցքամարտիկների համար։
Գուրգեն Մադոյանը Եվրոպական խաղերում մեկնարկեց փայլուն հաղթանակով