Ֆինլանդիան վերջին 60 տարվա ընթացքում պաշտպանական ծախսերը հասցրել է առավելագույնի

ՆԱՏՕ–ի և Ֆինլանդիայի դրոշները
2022 թվականին Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, իսկ 2023 թվականի ապրիլին միացել է դաշինքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ֆինլանդիան վերջին 60 տարվա ընթացքում պաշտպանական ծախսերը հասցրել է առավելագույնի։ Տեղեկությունը հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտին։
2022 թվականին Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, իսկ 2023 թվականի ապրիլին միացել է դաշինքին։ Այս կապակցությամբ իշխանությունը սկսել է ակտիվորեն ավելացնել պաշտպանական բյուջեն. ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 36 տոկոսով ու հասել 4,8 մլրդ դոլարի:
Այժմ դրանք կազմում են ՀՆԱ-ի 1,7 տոկոսը։ 2023 թվականին երկրի իշխանությունը նախատեսում է ավելացնել այդ ցուցանիշը և հասնել երկու տոկոսի նշագծին, քանի որ այդ ցուցանիշը ստանդարտ է ծառայում ՆԱՏՕ-ի անդամների համար։
Նշվում է, որ 2022 թվականի պաշտպանական բյուջեի մեկ երրորդը ծախսվել է նոր սպառազինության գնման վրա։ Մասնավորապես, գնվել են կործանիչներ և ՀՀՊ համակարգեր։