Դավիթ Չալոյանը Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում մեկնարկեց վստահ հաղթանակով

Դավիթ Չալոյանի և Վլադան Բաբիչի մենամարտը Կրակովում
Դավիթ Չալոյանի և Վլադան Բաբիչի մենամարտը Կրակովում
Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում մեկնարկեց վստահ հաղթանակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող բռնցքամարտի մրցաշարում +92 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում Դավիթ Չալոյանը մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Վլադան Բաբիչի հետ և վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով:
Давид Чалоян во время боя с сербом Владаном Бабичем в  мужской весовой категории 92+ кг. на III Европейских Летних Играх (25 июня 2023). Краков
Դավիթ Չալոյանի և Վլադան Բաբիչի մենամարտը Կրակովում
Առաջին ռաունդում միայն մեկ մրցավար հաղթանակը տվեց սերբ բռնցքամարտիկին Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց 4:1 հաշվով: Երկրորդ ու երրորդ ռաունդներում Չալոյանը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին:
Давид Чалоян во время боя с сербом Владаном Бабичем в  мужской весовой категории 92+ кг. на III Европейских Летних Играх (25 июня 2023). Краков
Դավիթ Չալոյանի և Վլադան Բաբիչի մենամարտը Կրակովում
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել նաև Գուրգեն Մադոյանը, Անի Հովսեփյանը և Նարեկ Հովհաննիսյանը լքել են պայքարը: