ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող բռնցքամարտի մրցաշարում կանանց Հայաստանի հավաքականի առաջատարը 75 կգ քաշային կարգում մրցեց Փախստականների օլիմպիական հավաքականը ներկայացնող Քինդի Ջանկե Նգամբայի հետ և պարտվեց 0:5 հաշվով:
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը պարտվեց Եվրոպական խաղերի մեկնարկային մենամարտում
© Sputnik / Asatur Yesayants
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Չալոյանը ուժերը կչափի Սերբիայի ներկայացուցիչ Վլադան Բաբիչի հետ: Երկրորդ մենամարտը կանցկացնի 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, որի մրցակիցը կլինի Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Կովաչը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 71 կգ քաշային Գուրգեն Մադոյան Եվրոպական խաղերի մեկնարկային մենամարտում մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեֆան Սավկովիչը և 5:0 հաշվով հաղթանակ տարավ։
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը պարտվեց Եվրոպական խաղերի մեկնարկային մենամարտում
© Sputnik / Asatur Yesayants